Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հայտարարությանը։ Նա «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչին խորհուրդ էր տվել «քիթը չմտցնել իր գործերի մեջ»։
««ԹԵՄԱՆ ՑՐԵԼՈՒ» ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ
Եղիշե Մելիքյանը հավաքականի հերթական խաղից հետո հետխաղյա ասուլիսում որոշեց անդրադառնալ նախորդ ամսվա իրադարձություններին։
«Քիթ խոթել» համարելով «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի՝ սեփական ֆուտբոլիստին պաշտպանելու փորձը՝ նա հավանաբար մոռացավ, որ հենց իր քայլերի հետևանքով է Ժիրայր Շաղոյանը ավելի շուտ լքել հավաքականի բազան և վերադարձել «Արարատ-Արմենիայի» հետ մարզումներին։
Նշենք, որ հենց Մելիքյանի «ոչ կառուցողական բնույթի» որոշումների հետևանքներն են, որոնք «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբին հաջողվել է հաղթահարել Ժիրայրի հետ համատեղ ջանքերի շնորհիվ կարճ ժամանակահատվածում։ Դա թույլ է տվել ֆուտբոլիստին կրկին վերգտնել իր լավագույն մարզավիճակն ու վերջին խաղերում ցուցադրել իր լավագույն որակները՝ լինի դա Արարատ-Արմենիայի, թե ազգային հավաքականի կազմում։
Եղիշե Մելիքյանին մենք ենք հորդորում հետայսու «Արարատ-Արմենիայի» համեստությունը չշփոթել թուլության հետ և հրամայական տոնով չխոսել այն ակումբների հետ, որոնցից հատկապես «Արարատ-Արմենիան» վերջին տարիներին եղել է հավաքականի ֆուտբոլիստներ մատակարարող հիմնական ակումբներից մեկը։
Եվ վերջապես, արդյո՞ք Մանուել Տուլիպայի խոսքը, որը պարզապես բարի հորդոր էր՝ փորձելու զսպել էմոցիաներն ու հարգանքով մոտենալ ֆուտբոլիստներին, հավաքականի վերջին ելույթների ֆոնին իսկապե՞ս արժանի էր ասուլիսում հիշատակման։
Ստացվում է, սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»,- նշվում է «Արարատ-Արմենիայի» հաղորդագրությունում։
Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանում 1:1 հաշվով էր խաղացել Կիպրոսի թիմի հետ եւ զրկվել էր B լիգայի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի մասնակցելու հնարավորությունից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի 
16:09 , 13 նոյեմբերի
15:36 , 13 նոյեմբերի
15:02 , 13 նոյեմբերի
14:24 , 13 նոյեմբերի