11:20  ,  14 նոյեմբերի, 2026

Էրիկ Բազինյանը հաղթել է Սթիվեն Բաթլերին (տեսանյութ)

Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին։

Երկրորդ միջին քաշային կարգում կայացած մենամարտը տեղի է ունեցել Մոնրեալում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում։

Մենամարտի 9-րդ ռաունդի ավարտին Բազինյանը տապալել է մրցակցին, սակայն մրցավարը նոկդաուն չի արձանագրել։ Հաջորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը կրկին ստիպել է Բաթլերին ծնկի իջնել։

Կանադացի մարզիկին հաջողվել է ոտքի կանգնել, սակայն մրցավարը որոշել է դադարեցնել մենամարտը՝ համարելով, որ նա ի վիճակի չէ շարունակելու այն։

Էրիկ Բազինյանի հաշվին այժմ 33 հաղթանակ է (24-ը՝ նոկաուտով), 1 պարտություն և 1 ոչ-ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print