23:39  ,  13 նոյեմբերի, 2026

Հայկ Մարտիրոսյանը պատասխան պարտիայում ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (2669) սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի (2823) հետ։

Առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սիպտակ ֆիգուրներով պարտության էր մատնել Մագնուս Կարլսենին։ 

Հայկ Մարտիրոսյանը 10 միավորով C խմբի առաջատարն է։

Հայկ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print