10:29  ,  30 հուլիսի, 2012

Ռայան Գիգզի օլիմպիական ռեկորդը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուելսցի կիսապաշտպան Ռայան Գիգզն Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարերում գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստն է:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի երկրորդ տուրում А խմբում ընդգրկված Մեծ Բրիտանիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Արաբական Միացյալ Էմիրությունների թիմին: Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացել է 38-ամյա Գիգզը, ով գերազանցել է հունգարացի Էգանցի ցուցանիշը: Հունգարացի ֆուտբոլիստը 1924թ. Օլիմպիական խաղերում գոլի հեղինակ էր դարձել 37 տարեկանում, գրում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով