20:25  ,  16 դեկտեմբերի, 2017

«Բավարիային» հաղթանակ բերեց Մյուլերի գոլը, օրվա արդյունքները

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Շտուտգարտի» հետ: Յուպ Հայնկեսի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը խփեց գերմանացի Թոմաս Մյուլերը:

«Բավարիան» առաջատարն է՝ 41 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Շալկեն» ունի 30 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բավարիա»՝ 0:1

Թումաս Մյուլեր, 79

Չիրացրած 11մ՝ Չադրակ Ակոլո («Շտուտգարտ»), 90+3

«Աուգսբուրգ» - «Ֆրայբուրգ»՝ 3:3

Ալֆրեդ Ֆինբոգասոն, 1, 90+1, 90+3 – Կրիստիան Գյունտեր, 20, Նիլս Պետերսեն, 48, 65

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Շալկե»՝ 2:2

Լուկա Յովիչ, 2, Սեբաստիեն Ալեր, 65 – Բրիլ Էմբոլո, 82, Նալդո, 90+5

«Վերդեր» - «Մայնց»՝ 2:2

Ֆիլիպ Բարգֆրեդե, 2, Իսակ Բելֆոդիլ, 17 – Ռոբին Կայսոն, 70, Ֆաբիան Ֆրայ, 90+3

«Բորուսիա Դորտմունդ» - «Հոֆենհայմ»՝ 21:30-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում