10:55  ,  24 նոյեմբերի, 2017

Էդգար Վարդանյան. Այս պահին վիճակս կայուն է

Ֆուտբոլի Լատվիայի ազգային հավաքականի եւ Յուրմալայի «Սպարտակի» 24-ամյա կիսապաշտպան Էդգար Վարդանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է իր առողջական վիճակի մասին: Նա հերքել է լուրերը, թե ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Ավելի վաղ նման հայտարարություն արել էր լատվիական ՄԵՏՏԱ ակումբի գլխավոր մարզիչ Անդրիս Ռիխետսը։ Վարդանյանը ՄԵՏՏԱ-ում հանդես եկել է 2010-2016-ը՝ տեղափոխվելով Յուրմալայի «Սպարտակ»։

«Իմ վիճակը ոչ թե ծայրահեղ ծանր է, այլ կայուն: Ավելին ասել չեմ կարող այս պահին»,- զրույցում նշել է Էդգար Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Էդգար Վարդանյանն այս տարվա մայիսին է նորամուտը նշել Լատվիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 4 հանդիպում։ Լատվայի ընթացիկ առաջնությունում նա «Սպարտակի» կազմում անցկացրել է 19 հանդիպում, ինչպես նաեւ գոլի հեղինակ էր դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով