Ֆուտբոլի Լատվիայի ազգային հավաքականի եւ Յուրմալայի «Սպարտակի» 24-ամյա կիսապաշտպան Էդգար Վարդանյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում հիվանդանոցում։ Այդ մասին հայտնել է լատվիական ՄԵՏՏԱ ակումբի գլխավոր մարզիչ Անդրիս Ռիխետսը։ Վարդանյանը ՄԵՏՏԱ-ում հանդես եկել է 2010-2016-ը՝ տեղափոխվելով Յուրմալայի «Սպարտակ»։
«Այժմ Էդգարը ծայրահեղ ծանր վիճակում պառկած է հիվանդանոցում։ Ոչ ոք չգիտի՝ ինչ անել։ Անալիզները շատ վատն էին՝ բորբոքում, ներքին վարակ։ Նա արդեն մեկ անգամ եղել էր հիվանդանոցում, բայց բուժվելուց հետո հիվանդությունը դարձյալ գլուխ է բարձրացրել»,- մարզիչի խոսքը մեջբերում է «TVNET Новости»-ն։
Էդգար Վարդանյանն այս տարվա մայիսին է նորամուտը նշել Լատվիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 4 հանդիպում։ Լատվայի ընթացիկ առաջնությունում նա «Սպարտակի» կազմում անցկացրել է 19 հանդիպում, ինչպես նաեւ գոլի հեղինակ էր դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի