21:02  ,  1 նոյեմբերի, 2017

Փարիզ. Նադալը հաղթեց եւ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում

Փարիզի «Մասթերս 1000» մրցաշարի երկրորդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալը մրցեց հարավկորեցացի Չհուն Հյոնի հետ եւ առավելության հասավ 7:5, 6:3 հաշվով: Պայքարը տեւեց 1 ժամ 48 րոպե:

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կհանդիպի ուրուգվայցի Պաբլո Կուեվասի հետ, որն առաջին շրջանում հաղթել էր Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովին, երկրորդ շրջանում՝ իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասին:

Նադալն այս հաղթանակի շնորհիվ 2017 թվականը կավարտի համաշխարհային դասակարգման առաջին տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով