13:52  ,  18 հոկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանը Լիսաբոնում հանդիպել է Գեւորգ Ղազարյանին (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լիսաբոնում հանդիպել է Հայաստանի հավաքականում իր թիմակից Գեւորգ Ղազարյանի հետ: Պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպանը Մխիթարյանին հաջողություն է մաղթել Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղից առաջ:

«Շատ ուրախ եմ տեսնել քեզ, ընկերս: Հաջողություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գեւորգ Ղազարյանը, որը շարունակում է վերականգնվել մարտի 26-ին Երեւանում կայացած Ղազախստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում ստացած ծնկի լուրջ վնասվածքից:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Բենֆիկայի» միջեւ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Լիսաբոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով