12:33  ,  12 հոկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանը՝ ԱԱ-2018-ին չմասնակցող աստղերի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Eurosport-ը կազմել է Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակցությունից զրկված ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ է գտել նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Դարպասապահ. Յան Օբլակ (Սլովենիա):

Պաշտպաններ. Անտոնիո Վալենսիա (Վենեսուելա), Դեյլի Բլինդ (Հոլանդիա), Վիրջիլ Վան Դեյկ (Հոլանդիա), Դավիդ Ալաբա (Ավստրիա):

Կիսապաշտպաններ. Արտուրո Վիդալ (Չիլի), Նաբի Կեյտա (Գվինեա), Գարեթ Բեյլ (Ուելս), Ալեքսիս Սանչես (Չիլի), Հենրիխ Մխիթարյան (Հայաստան):

Հարձակվող. Պյեր-Էմերիկ Օբամեյնագ (Գաբոն):

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Կրեմլում: Թիմերը կբաժանվեց 8 խմբերի՝ յուրաքանչյուրում 4-ական հավաքական: Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով