19:07  ,  11 հոկտեմբերի, 2017

Պերուի եւ Կոլումբիայի թիմերը պայմանավորված խաղում հասել են իրենց ձեռնտու արդյունքին

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղի ընթացքում Պերուի եւ Կոլումբիայի հավաքականները պայմանավորվել են իրենց ձեռնտու արդյունքի։ 1։1 հաշվի շնորհիվ Կոլումբիան նվաճել է 2018թ. Ռուսաստանում կայանալիք եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, իսկ Պերուն իրավունք է ստացել անցումային խաղերում մրցել Նոր Զելանդիայի թիմի հետ, հաղորդում է corrieredellosport-ը։

Հանդիպման ընթացքում Կոլումբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խոսե Պեկերմանը Ռադամել Ֆալկաոյին հայտնել է, որ Բրազիլիան 3։0 հաշվով հաղթում է Չիլիին, իսկ Վենեսուելան 1։0 հաշվով՝ Պարագվային։ Ֆալկաոն մոտեցել է Պերուի թիմի ֆուտբոլիստներին եւ առաջարկել է հանդիպումն ավարտին հասցնել 1։1 հաշվով։ Պերուի հավաքականի ավագ Պաոլո Գերերոն թիմակիցներին հորդորել է պասիվ խաղալ։ Գրանցվել է թիմերին անհրաժեշտ 1։1 հաշիվը։

Սպասվում է, որ ՖԻՖԱ-ն կսկսի միջադեպի հետաքննությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով