13:22  ,  8 հոկտեմբերի, 2017

Ղազախստան - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի E խմբի հետնապահ ղազախներին:

William Hill բուքմեյքերական գրասենյակը Ղազախստանի հավաքականի հաղթանակը գնահատում է 2.50 գործակցով, իսկ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմինը՝ 2.80: Ոչ ոքիի գործակիցը 3.30 է:

Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում հոկտեմբերի 8-ին կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: 

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Հայաստանի հավաքականը ղազախներին հաղթել է 2:0 հաշվով: 2 թիմերն էլ զրկվել են ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Վերջին տուրից առաջ E խմբի առաջատար Լեհաստանի հավաքականն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով