22:22  ,  26 հուլիսի, 2012

LA Times. Վաճառվել է մեկ միլիարդ դոլարի օլիմպիական գովազդային ժամանակ

Ամերիկյան NBCUniversal ընկերությունը մեկ միլիարդ դոլարի գովազդային ժամանակ է վաճառել Օլիմպիական խաղերի հեռուստահեռարձակումների համար, գրում է LA Times-ը։ Ընկերությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերի հեռուստահեռարձակումների իրավունքը գնել է գրեթե 10 տարի առաջ 1,18 միլիարդ դոլարով։

2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի համեմատ այս անգամ ընկերությունը 150 միլիոն դոլար ավելի գումար է ստացել օլիմպիական գովազդային ժամանակի վաճառքից։

Այդուամենայնիվ ընկերության մենեջերները նշում են, որ առեւտրային հետաքրքրությունը Օլիմպիական խաղերի նկատմամբ այնքան էլ մեծ չէ։

Հավանաբար, ընկերությունը կաշխատի վնասով եւ չի կարողանա վերադարձնել ծախսերը։
Ընկերությունը նաեւ 100 միլիոն դոլար է ծախսում 3,400 աշխատողների վրա, որոնք կապահովեն Խաղերի հեռարձակումները։ Այսպիսի իրավիճակը կարող է ապագայում մյուս հեռուստաընկերություններին ստիպել մեծ ներդրումներ չանել օլիմպիական հեռարձակումների ոլորտում, գրում է ամերիկյան պարբերականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով