22:22 26 հուլիսի, 2012Ամերիկյան NBCUniversal ընկերությունը մեկ միլիարդ դոլարի գովազդային ժամանակ է վաճառել Օլիմպիական խաղերի հեռուստահեռարձակումների համար, գրում է LA Times-ը։ Ընկերությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերի հեռուստահեռարձակումների իրավունքը գնել է գրեթե 10 տարի առաջ 1,18 միլիարդ դոլարով։
2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի համեմատ այս անգամ ընկերությունը 150 միլիոն դոլար ավելի գումար է ստացել օլիմպիական գովազդային ժամանակի վաճառքից։
Այդուամենայնիվ ընկերության մենեջերները նշում են, որ առեւտրային հետաքրքրությունը Օլիմպիական խաղերի նկատմամբ այնքան էլ մեծ չէ։
Հավանաբար, ընկերությունը կաշխատի վնասով եւ չի կարողանա վերադարձնել ծախսերը։
Ընկերությունը նաեւ 100 միլիոն դոլար է ծախսում 3,400 աշխատողների վրա, որոնք կապահովեն Խաղերի հեռարձակումները։ Այսպիսի իրավիճակը կարող է ապագայում մյուս հեռուստաընկերություններին ստիպել մեծ ներդրումներ չանել օլիմպիական հեռարձակումների ոլորտում, գրում է ամերիկյան պարբերականը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.