16:41  ,  4 հոկտեմբերի, 2017

Ադամ Նավալկա. Հայաստանի հավաքականը շատ կազմակերպված է խաղում

Երեւան ժամանած ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման մասին:

«Հայաստանի հավաքականի դեմ նախորդ խաղը բարդ ստացվեց: Գոհ եմ մարզումային գործընթացից, մենք պատրաստ ենք վաղվա հանդիպմանը:

Հայաստանի թիմը շատ կազմակերպված է խաղում եւ ունի վտանգավոր խաղացողներ առջեւի գծում: Ամեն բան կերեւա վաղվա խաղում»,- մարզիչի խոսքը փոխանցում է sport.pl-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Լեհաստանի թիմը նախախաղային մարզում կանցկացնի «Հանրապետական» ստադիոնում: 

Առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով