21:00  +04,  3 հոկտեմբերի, 2017

ԱԱ. Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը եզրափակիչում են

Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը դուրս են եկել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակիչ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կանադայի Մոնրեալ քաղաքից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

«Որակավորման փուլը հենց նոր ավարտվեց։ Ամեն ինչ շատ լավ է. եզրափակիչի երկու մասնակից ունենք՝ Հարություն Մերդինյանը նժույգի վարժությունում, Արթուր Դավթյանը՝ բազմամարտում։

Շատ ուրախ եմ, գոհ եմ իմ մարզիկներից, քանի որ իսկապես շատ դժվար էր որակավորման փուլը հաղթահարելը, շատ մեծ մրցակցություն կար եւ շատ խիստ մրցավարություն»,- ասաց Հակոբ Սերոբյանը։

Հարություն Մերդինյանը որակավորման փուլում գրավել է 8-րդ տեղը, Արթուր Դավթյանը՝ 15-րդ:

Օղակների վարժությունում որակավորման փուլի արգելքը չի հաղթահարել Վահագն Դավթյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով