20:12  ,  26 հուլիսի, 2012

The Mirror. Վիտալի Կլիչկոյի վերջին մրցակիցը կարող է լինել Դեւիդ Հեյը

Վիտալի Կլիչկո – Դեւիդ Հեյ մենամարտը տեղի կունենա 2013թ. մարտին, գրում է բրիտանական The Mirror-ը՝ հղում անելով Կլիչկո եղբայրների մենեջեր Բերնտ Բենտեին։

Նա հայտնել է, որ սեպտեմբերին Մանուել Չառի հետ մենամարտից հետո Վիտալի Կլիչկոն կզբաղվի քաղաքականությամբ. նրա կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին։

Սակայն Բենտեն պնդում է, որ 2013թ. մարտին Կլիչկոն մտադիր է անցկացնել իր վերջին մենամարտը։ Հավանական թեկնածուն բրիտանացի Դեւիդ Հեյն է, որը հաղթեց բրիտանացի Դերեկ Չիսորային։

Մենամարտը կարող է տեղի ունենալ Լոնդոնում։ Միակ խոչընդոտը կարող է լինել Հեյի ախորժակը մեծ հոնորարների նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով