20:12 26 հուլիսի, 2012Վիտալի Կլիչկո – Դեւիդ Հեյ մենամարտը տեղի կունենա 2013թ. մարտին, գրում է բրիտանական The Mirror-ը՝ հղում անելով Կլիչկո եղբայրների մենեջեր Բերնտ Բենտեին։
Նա հայտնել է, որ սեպտեմբերին Մանուել Չառի հետ մենամարտից հետո Վիտալի Կլիչկոն կզբաղվի քաղաքականությամբ. նրա կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին։
Սակայն Բենտեն պնդում է, որ 2013թ. մարտին Կլիչկոն մտադիր է անցկացնել իր վերջին մենամարտը։ Հավանական թեկնածուն բրիտանացի Դեւիդ Հեյն է, որը հաղթեց բրիտանացի Դերեկ Չիսորային։
Մենամարտը կարող է տեղի ունենալ Լոնդոնում։ Միակ խոչընդոտը կարող է լինել Հեյի ախորժակը մեծ հոնորարների նկատմամբ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.