Բադմինտոնի Հայաստանի չեմպիոն Լիլիթ Պողոսյանը դարձել է դանիական Li-Ning Valby Open 2017 մրցաշարի հաղթող, հայտնում են բադմինտոնի ֆեդերացիայից:
3 հաղթանակ տանելուց հետո հայ մարզուհին դուրս է եկել եզրափակչ, որտեղ 21-15, 21-16 հաշվով հաղթել է դանիական «Հերլեւ» ակումբի ներկայացուցիչ Միա Ֆալկենբերգին:
Սա դանիական A մակարդակի մրցաշարերից մեկն էր, որին մասնակցում են դանիական ակումբների՝ թե՛ միջազգային, թե՛ տեղացի խաղացողները: Լիլիթը մրցաշրջանում հանդես էր գալիս Թոստղուպ քաղաքի Taastrup Elite Badminton ակումբի կազմում:
Պողոսյանը կմասնակցի նաեւ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հոկտեմբերի 5-ին մեկնարկող Babolat Bulgarian International 2017 մրցաշարին, որտեղ հանդես կգա մենախաղում ու զուգախաղում, որում նրա թիմակիցը կլինի Սերբիայի ներակայացուցչուհի Միլիցա Սիմիչին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի
16:32 , 12 հոկտեմբերի