Լիլիթ Պողոսյանն առաջին տեղն է գրավել Դանիայում

11:45   2 հոկտեմբերի, 2017

Բադմինտոնի Հայաստանի չեմպիոն Լիլիթ Պողոսյանը դարձել է դանիական Li-Ning Valby Open 2017 մրցաշարի հաղթող, հայտնում են բադմինտոնի ֆեդերացիայից:

3 հաղթանակ տանելուց հետո հայ մարզուհին դուրս է եկել եզրափակչ, որտեղ 21-15, 21-16 հաշվով հաղթել է դանիական «Հերլեւ» ակումբի ներկայացուցիչ Միա Ֆալկենբերգին:

Սա դանիական A մակարդակի մրցաշարերից մեկն էր, որին մասնակցում են դանիական ակումբների՝ թե՛ միջազգային, թե՛ տեղացի խաղացողները: Լիլիթը մրցաշրջանում հանդես էր գալիս Թոստղուպ քաղաքի Taastrup Elite Badminton ակումբի կազմում:

Պողոսյանը կմասնակցի նաեւ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հոկտեմբերի 5-ին մեկնարկող Babolat Bulgarian International 2017 մրցաշարին, որտեղ հանդես կգա մենախաղում ու զուգախաղում, որում նրա թիմակիցը կլինի Սերբիայի ներակայացուցչուհի Միլիցա Սիմիչին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.