13:11  ,  28 սեպտեմբերի, 2017

Հայ բադմինտոնիստները՝ Ինդոնեզիայում

Բադմինտոնի Հայաստանի պատանեկան հավաքականը պատրաստվում է աշխարհի թիմային եւ անհատական առաջնությանը՝ 14-օրյա հավաք անցկացնելով մրցավայր Ինդոնեզիայում: Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, մարզիչ Հրաչյա Պողոսյանը թիմում ընդգրկել է Արման Վարդանյանին, Գոռ Գրիգորյանին, Մանե Ստեփանյանին եւ Գայանե Մամաջանյանին, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայ բադմինտոնիստներն օրական երկու մարզում են անցկացնում ինդոնեզական «Ջարում» ակումբի մարզիչների գլխավորությամբ.

«Այս ուսումնամարզական հավաքը կայանում է մեր հայրենակից, Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Բուլղարիայի բադմինտոնի ֆեդերացիայի եւ Բալկանյան երկրների բադմինտոնի ասոցիացիայի նախագահ Բյուզանդ Կասաբյանի նախաձեռնությամբ: Մասնակցում են Ինդոնեզիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Բրազիլիայի եւ Նոր Զելանդիայի մարզիկները»,- պատմել է Հրաչյա Պողոսյանը:

Աշխարհի պատանեկան առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում