19:45  ,  26 սեպտեմբերի, 2017

Ղազախստանի թիմի մարզիչ. Մխիթարյանը վստահություն է հաղորդում ամբողջ կազմին

Հենրիխ Մխիթարյանն առանցքային դերակատարություն ունի Հայաստանի հավաքականի խաղի կազմակերպման հարցում, ասել է  Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը՝ խոսելով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների մասին:

«Հայաստանն ունի լավ հավաքական, կատարողների լավ խումբ: Մխիթարյանն իր գործողություններով խաղադաշտում վստահություն է հաղորդում ամբողջ կազմին:

Բայց ես միշտ հավատում եմ իմ ֆուտբոլիստներին: Նրանցից յուրաքանչյուրը մարտիկ է, որը ջանք չի խնայի իր երկիրը արժանիորեն ներկայացնելու համար»,- ասել է Բորոդյուկը:

Ղազախստան - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով