12:45  ,  10 մայիսի, 2024

Հայ շախմատիստների արդյունքները Dubai Police Global Chess Challenge-ում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) անցկացվող Dubai Police Global Chess Challenge մրցաշարի 6-րդ տուրից հետո։

Open խմբում 2-7-րդ տեղերը բաժանում են Մանվել Առաքելյանը, Վոլոդյա Թորոսյանը և Սարգիս Մանուկյանը, որոնք 6 հնարավորից ունեն 5-ական միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Masters խմբում գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը ունեն 4-ական միավոր և համապատասխանաբար գտնվում են 17-րդ և 20-րդ տեղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում