10:06  ,  10 մայիսի, 2024

«Բայերը» գերազանցեց «Բենֆիկայի» ռեկորդը

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» անպարտելի շարքի եվրոպական ռեկորդ սահմանեց։ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց իտալական «Ռոմայի» հետ եւ դուրս եկավ եզրափակիչ։

«Բայերը» պարտություն չի կրել 49 խաղում անընդմեջ եւ գերազանցեց պոտուգալական «Բենֆիկայի» ռեկորդը։ 1963‑1965 թվականներին լիսաբոնյան թիմը չէր պարտվել 48 անընդմեջ խաղում։

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Բայերի» մրցակիցը կլինի իտալական «Ատալանտան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում