22:35  +04,  21 սեպտեմբերի, 2017

Հովհաննես Բաչկով. Հայերիս մեծ ձեռքբերումներից անկախությունն ամենակարեւորն է

Բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն  Հովհաննես Բաչկովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում շնորհավորել է  Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի կապակցությամբ.

«Հայերիս մեծ ձեռքբերումներից անկախությունն ամենակարեւորն է։ Ցանկանում եմ Հայաստանը միշտ տեսնել խաղաղ ու բարեկեցիկ։ Կարողանանք հետ բերել մեր պատմական արժեքները։ Վերջապես վերանան տնակները եւ բոլորն ապրեն արժանավայել տներում։ Ահա այսպիսին եմ ուզում տեսնել մեր անկախ Հայաստանը։ Իսկ այն, ինչ ունենք, կարողանանք պահպանել։

Որպես մարզիկ, իմ գործընկերներին մաղթում եմ մեծ հաղթանակներ, որ միշտ կարողանանք հնչեցնել մեր անկախ Հայաստանի հիմնը արտերկրում»,- ասել է Հովհաննես Բաչկովը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով