22:35 21 սեպտեմբերի, 2017Բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի կապակցությամբ.
«Հայերիս մեծ ձեռքբերումներից անկախությունն ամենակարեւորն է։ Ցանկանում եմ Հայաստանը միշտ տեսնել խաղաղ ու բարեկեցիկ։ Կարողանանք հետ բերել մեր պատմական արժեքները։ Վերջապես վերանան տնակները եւ բոլորն ապրեն արժանավայել տներում։ Ահա այսպիսին եմ ուզում տեսնել մեր անկախ Հայաստանը։ Իսկ այն, ինչ ունենք, կարողանանք պահպանել։
Որպես մարզիկ, իմ գործընկերներին մաղթում եմ մեծ հաղթանակներ, որ միշտ կարողանանք հնչեցնել մեր անկախ Հայաստանի հիմնը արտերկրում»,- ասել է Հովհաննես Բաչկովը։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.