19:39  ,  31 օգոստոսի, 2017

Մոսկվայի «Արարատը» Վալերի Հովհաննիսյանին մեղադրում է 20 միլիոն ռուբլի շորթելու մեջ

Մոսկվայի «Արարատի» նախագահ Վալերի Հովհաննիսյանի հեռանալուց հետո ակումբում անցկացվել է ֆինանսական ստուգում, ինչը ցույց է տվել, որ ակումբի հաշվից անհետացել է 20 միլիոն ռուբլի (մոտ 345 հազար դոլար): Այդ մասին հայտնել է «Արարատի» ներկայացուցիչը:

«Երեկ Վալերի Հովհաննիսյանը հեռանալու դիմում էր գրել առողջական խնդիրների պատճառով: Մեզ հայտնի դարձավ, որ նա մեկնել է Վրաստան: Դրանից հետո անցկացվել է ֆինանսական ստուգում, որն այսօր ցույց է տվել, որ ակումբի հաշվից 20 միլիոն ռուբլի է անհետացել առանց անհրաժեշտ փաստաթղթերի: Ֆինանսիստների կողմից անցկացված ստուգումը ցույց է տվել, որ գումարը փոխանցվել է Վալերի Հովհաննիսյանի հաշվեհամարին: Այդ առթիվ ակումբն արդեն դիմել է օրինապահ մարմիններին: Հետաքննող մարմիններն արդեն սկսել են հետաքննություն»,- ասել է ակումբի ներկայացուցիչը, փոխանցում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ այս տարի ստեղծված «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում, Ռուսաստանի գավաթի խաղարկությունում դուրս է եկել 1/16 եզրափակիչ: Թիմը գլխավորում է Ալեքսանդր Գրիգորյանը: Վալերի Հովհաննիսյանը նախկինում ղեկավարել էր նաեւ Երեւանի «Ուլիսը», որը ավելի ուշ կազմալուծվեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս