17:52  ,  30 օգոստոսի, 2017

Մոսկվայի «Արարատի» նախագահ. Հեռանում եմ առողջական լուրջ խնդիրների պատճառով

Մոսկվայի «Արարատի» նախագահ Վալերի Հովհաննիսյանը հեռացել է ակումբից առողջական խնդիրների պատճառով, հաղորդում է թիմի պաշտոնական էջը vk.ru-ում:

«Ցավոք, լուրջ առողջական խնդիրների եւ տեւական բուժման անհրաժեշտության պատճառով ստիված եմ լքել թիմը եւ հրաժարվել ակումբի նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոններից:

Վստահ եմ, որ ակումբը հետագայում էլ կունենա հաջողություններ եւ կլուծի դրված խնդիրները: Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին, մարզիչներին եւ վարչական շտաբին համատեղ աշխատանքի համար»,- հայտարարել է Վալերի Հովհաննիսյանը:

Այս տարի ստեղծված «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում, Ռուսաստանի գավաթի խաղարկությունում դուրս է եկել 1/16 եզրափակիչ: Թիմը գլխավորում է Ալեքսանդր Գրիգորյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում