18:42  ,  14 օգոստոսի, 2017

«Լոռիի» աֆրիկացի նորեկները (ֆոտո)

Վանաձորի «Լոռին» պատրաստվում է Հայաստանի Առաջին լիգայի առաջնությանը: Թիմը համալրվել է երկու աֆրիկացի ֆուտբոլիստներով՝ Գանայի ներկայացուցիչ, 18-ամյա Տինգա Կոֆին եւ 29-ամյա կոտդիվուարցի Սիլվեն Կուասին, որը ժամանակին հանդես է եկել Երեւանի «Ալաշկերտում», հետո խաղացել է էստոնական «Ռակվերեում»:

Երկրորդ տուրում «Լոռին» օգոստոսի 14-ին կընդունի «Փյունիկ-2»-ին: Առաջին տուրի հանդիպումը Արմեն Ադամյանի գլխավորած թիմի մասնակցությամբ տեղափոխվել էր:

Նոր մրցաշրջանում «Լոռին» հանդես կգա Puma-ի համազգեստով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում