18:35  ,  13 հուլիսի, 2017

FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը արագ ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընթացող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Պարտիան ավարտվեց 18-րդ քայլում:

Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել: 7-րդ տուրից հետո Արոնյանն ու Գիրին ունեն 3.5-ական: Հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ նախորդ 6 տուրերում Լեւոն Արոնյանը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 4 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news