Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում Գերմանիայի ներկայացուցիչ Միշա Զվերեւի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը գերազանցեց ամերիկացի Սերենա Ուիլյամսի ռեկորդը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղում տարած հաղթանակների քանակով: Ֆեդերերը հաղթանակած մրցախաղերի քանակը հասցրեց 317-ի: Սերենա Ուիլայմսն ունի 316 հաղթանակ:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը Ուիմբլդոնում նվաճել է 7 տիտղոս, այդ թվում 2003-2007 թվականներին 5 անգամ անընդմեջ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում