11:27  ,  8 հուլիսի, 2017

Խաչանով. Նադալի դեմ խաղում որեւէ բան փոխելու հնարավորություն չունեի

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալից կրած պարտությունը՝ 1։6, 4։6, 6։7 (3։7):

«Չէի սպասում, որ նա այդպես կմտնի խաղի մեջ: Նադալի մոտ ամեն ինչ ստացվում էր, հրաշալի էր ընդունում իմ մատուցումները, որեւէ բան փոխելու ոչ մի հնարավորություն չունեի: Բայց ընթացքում ես աստիճանաբար մեծացնում էի ճնշումը: Ամեն գեյմի եւ սեթի հետ ավելի լավ էի խաղում: Երրորդում ունեցա սեթբոլ, բայց չհերիքեց: Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ մրցաշարը հաջող դասավորվեց: Առաջիկայում կմասնակցեմ Բոստադի եւ Համբուրգի մրցաշարերին»,- ասել է Կարեն Խաչանովը Eurosport-ի եթերում:

Հիշեցնենք, որ Ուիմբլդոնում Նադալից կրած պարտությունից առաջ Խաչանովը 5 սեթում հաղթել էր ռուսաստանցի Անդրեյ Կուզնեցովին եւ 4 սեթում՝ բրազիլացի Տիագո Մոնտեյրոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով