11:27 8 հուլիսի, 2017Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալից կրած պարտությունը՝ 1։6, 4։6, 6։7 (3։7):
«Չէի սպասում, որ նա այդպես կմտնի խաղի մեջ: Նադալի մոտ ամեն ինչ ստացվում էր, հրաշալի էր ընդունում իմ մատուցումները, որեւէ բան փոխելու ոչ մի հնարավորություն չունեի: Բայց ընթացքում ես աստիճանաբար մեծացնում էի ճնշումը: Ամեն գեյմի եւ սեթի հետ ավելի լավ էի խաղում: Երրորդում ունեցա սեթբոլ, բայց չհերիքեց: Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ մրցաշարը հաջող դասավորվեց: Առաջիկայում կմասնակցեմ Բոստադի եւ Համբուրգի մրցաշարերին»,- ասել է Կարեն Խաչանովը Eurosport-ի եթերում:
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնում Նադալից կրած պարտությունից առաջ Խաչանովը 5 սեթում հաղթել էր ռուսաստանցի Անդրեյ Կուզնեցովին եւ 4 սեթում՝ բրազիլացի Տիագո Մոնտեյրոյին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.