Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակը» Սլովենիայում 2:2 հաշվով խաղաց «Գորիցայի» հետ եւ դուրս մնաց պայքարից:
Պատասխան հանդիպման 13-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Շիրակի» սերբ պաշտպան Մարկո Պրլեւիչը: 34-րդ րոպեին կոտդիվուարցի կիսապաշտպան Մոհամեդ Կաբան վերականգնել է հավասարությունը: 56-րդ րոպեին կիսապաշտպան Վահան Բիչախչյանը առաջ է մղել հյուրերին: Նախավերջին րոպեին հեռացվել է Ռոբերտ Դարբինյանը: «Գորիցան» օգտագործել է թվային առավելությունը՝ խուսափելով պարտությունից:
Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմն առաջին խաղում պարտվել էր 0:2 հաշվով:
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Գորիցա» (Սլովենիա) - «Շիրակ Գյումրի» (Հայաստան)՝ 2:2 (2:0)
Մարկո Պրլեւիչ, 13, ինքնագոլ, Բեդե Օսուջի, 90+2 - Մոհամեդ Կաբա, 34 , Վահան Բիչախչյան, 56
Հեռացում՝ Ռոբերտ Դարբինյան («Շիրակ»), 89, Աղվան Դավոյան («Շիրակ») 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում