Եվրոպայի լիգա. Գյումրիի «Շիրակը» եւս դուրս մնաց

00:21   7 հուլիսի, 2017

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակը» Սլովենիայում 2:2 հաշվով խաղաց «Գորիցայի» հետ եւ դուրս մնաց պայքարից:

Պատասխան հանդիպման 13-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Շիրակի» սերբ պաշտպան Մարկո Պրլեւիչը: 34-րդ րոպեին կոտդիվուարցի կիսապաշտպան Մոհամեդ Կաբան վերականգնել է հավասարությունը: 56-րդ րոպեին կիսապաշտպան Վահան Բիչախչյանը առաջ է մղել հյուրերին: Նախավերջին րոպեին հեռացվել է Ռոբերտ Դարբինյանը: «Գորիցան» օգտագործել է թվային առավելությունը՝ խուսափելով պարտությունից:

Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմն առաջին խաղում պարտվել էր 0:2 հաշվով: 

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Գորիցա» (Սլովենիա) - «Շիրակ Գյումրի» (Հայաստան)՝ 2:2 (2:0)

Մարկո Պրլեւիչ, 13, ինքնագոլ, Բեդե Օսուջի, 90+2  - Մոհամեդ Կաբա, 34 , Վահան Բիչախչյան, 56

Հեռացում՝ Ռոբերտ Դարբինյան («Շիրակ»), 89, Աղվան Դավոյան («Շիրակ») 90+3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։