Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ լեհական «Յագելոնիայի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հաջորդ շաբաթ փորձաշրջան կանցնի ռուսական Պրեմյեր լիգայում հանդես եկող Սարանսկի «Մորդովիայում»: Այդ մասին 26-ամյա պաշտպանը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
Արզումանյանը 2011 թվականին դանիական «Ռանդերսից» է տեղափոխվել «Յագելոնիա», սակայն մինչեւ օրս չի կարողանում ամրապնդվել լեհական ակումբի հիմնական կազմում: Նա հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում»:
Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում «Մորդովիան» սեփական խաղադաշտում 2:3 հաշվով պարտվել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում