Ռոբերտ Արզումանյանը փորձաշրջան կանցնի «Մորդովիայում»

16:08   21 հուլիսի, 2012

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ լեհական «Յագելոնիայի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հաջորդ շաբաթ փորձաշրջան կանցնի ռուսական Պրեմյեր լիգայում հանդես եկող Սարանսկի «Մորդովիայում»: Այդ մասին 26-ամյա պաշտպանը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Արզումանյանը 2011 թվականին դանիական «Ռանդերսից» է տեղափոխվել «Յագելոնիա», սակայն մինչեւ օրս չի կարողանում ամրապնդվել լեհական ակումբի հիմնական կազմում: Նա հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում»:

Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում «Մորդովիան» սեփական խաղադաշտում 2:3 հաշվով պարտվել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։