10:03  ,  21 հուլիսի, 2012

Արտակ Ալեքսանյանը պայմանագիր է կնքել «Խիմկիի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ մերձմոսկովյան «Խիմկիի» հետ: Ռուսական ակումբում 21-ամյա ֆուտբոլիստը կշարունակի հանդես գալ 37 համարի մարզաշապիկով, հաղորդում է «Խիմկիի» պաշտոնական կայքը:

Ալեքսանյանը 2011 թվականին Երեւանի «Փյունիկից» էր տեղափոխվել «Խիմկի», որի կազմում անցկացրել է 18 հանդիպում եւ դարձել է երեք գոլի հեղինակ:

2011/2012թթ. մրցաշրջանի վերջում «Խիմկին» պաշտոնապես հայտարարել էր, որ Ալեքսանյանը հեռանում է մերձմոսկովյան ակումբից, սակայն թիմը մտափոխվեց եւ նոր պայմանագիր առաջարկեց Արտակին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով