10:03 21 հուլիսի, 2012Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ մերձմոսկովյան «Խիմկիի» հետ: Ռուսական ակումբում 21-ամյա ֆուտբոլիստը կշարունակի հանդես գալ 37 համարի մարզաշապիկով, հաղորդում է «Խիմկիի» պաշտոնական կայքը:
Ալեքսանյանը 2011 թվականին Երեւանի «Փյունիկից» էր տեղափոխվել «Խիմկի», որի կազմում անցկացրել է 18 հանդիպում եւ դարձել է երեք գոլի հեղինակ:
2011/2012թթ. մրցաշրջանի վերջում «Խիմկին» պաշտոնապես հայտարարել էր, որ Ալեքսանյանը հեռանում է մերձմոսկովյան ակումբից, սակայն թիմը մտափոխվեց եւ նոր պայմանագիր առաջարկեց Արտակին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.