20:24  ,  18 սեպտեմբերի, 2026

Ազգերի լիգա. Անգլիայի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը ներկայացրել է հայտացուցակը Իսպանիայի, Չեխիայի (երկու անգամ) եւ Խորվաթիայի թիմերի դեմ Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումների համար։

Դարպասապահներ. Ջորդան Պիկֆորդ («Էվերտոն»), Ջեյսոն Սթիլ («Բրայթոն»), Ջեյմս Տրաֆորդ («Լիդս»)։

Պաշտպաններ. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Ռեալ»), Ջարադ Բրանթուեյթ («Էվերտոն»), Տրեւո Չալոբա («Կոմո»), Մարկ Գեհի («Մանչեսթեր Սիթի»), Լյուիս Հոլ («Նյուքասլ»), Էզրի Կոնսա («Արսենալ»), Տինո Լիվրամենտո («Նյուքասլ»), Նիկո Օ’Ռայլի («Մանչեսթեր Սիթի»), Ջարել Կուանսա («Բայեր»)։

Կիսապաշտպաններ. Էլիոթ Անդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Ջուդ Բելինգեմ («Ռեալ»), Մայլզ Լյուիս-Սքելի («Արսենալ»), Կոբի Մայնու («Մանչեսթեր Յունայթեդ»), Քոուլ Փալմեր («Չելսի»), Դեքլան Ռայս («Արսենալ»), Ալեքս Սքոթ («Բորնմուտ»)։

Հարձակվողներ. Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Լիդս»), Էբերեչի Էզե («Արսենալ»), Էնթոնի Գորդոն («Բարսելոնա»), Հարի Քեյն («Բավարիա»), Ռիո Նգումոհա («Լիվերպուլ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Մորգան Ռոջերս («Չելսի»), Բուկայո Սակա («Արսենալ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print