14:04  ,  14 հուլիսի, 2026

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստների ցանկում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, 26-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ցանկում:

Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» տեղափոխված 26-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման, դարձել է 13 գոլի եւ 16 գոլային փոխանցման հեղինակ։

ՌՊԼ-ի լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում ընդգրկված Սպերցյանը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Կրասնոդարում» եւ չորրորդ անգամ է համալրում լավագույնների ցանկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում