19:12  ,  18 սեպտեմբերի, 2026

Շախմատային օլիմպիադա. Հայաստանի թիմերի երրորդ անընդմեջ հաղթանակը

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող 46-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականները տարան երրորդ անընդմեջ հաղթանակը:

Երրորդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ տարան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը։

Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթեց Շվեդիայի հավաքականին։

Թիմին հաղթական միավոր բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը խաղացին ոչ ոքի։

Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print