Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ մերձմոսկովյան «Խիմկիի» հետ: Ռուսական ակումբում 21-ամյա ֆուտբոլիստը կշարունակի հանդես գալ 37 համարի մարզաշապիկով, հաղորդում է «Խիմկիի» պաշտոնական կայքը:
Ալեքսանյանը 2011 թվականին Երեւանի «Փյունիկից» էր տեղափոխվել «Խիմկի», որի կազմում անցկացրել է 18 հանդիպում եւ դարձել է երեք գոլի հեղինակ:
2011/2012թթ. մրցաշրջանի վերջում «Խիմկին» պաշտոնապես հայտարարել էր, որ Ալեքսանյանը հեռանում է մերձմոսկովյան ակումբից, սակայն թիմը մտափոխվեց եւ նոր պայմանագիր առաջարկեց Արտակին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:55 , 19 սեպտեմբերի 
00:23 , 19 սեպտեմբերի 
23:27 , 18 սեպտեմբերի
23:09 , 18 սեպտեմբերի
22:52 , 18 սեպտեմբերի 
22:01 , 18 սեպտեմբերի
20:24 , 18 սեպտեմբերի 
19:54 , 18 սեպտեմբերի
19:12 , 18 սեպտեմբերի
19:05 , 18 սեպտեմբերի