09:15  ,  15 հունիսի, 2017

Norway Chess-2017. Լեւոն Արոնյան vs Վիշվանաթան Անանդ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող Norway Chess-2017 սուպերմրցաշարում հունիսի 15-ին կկայանան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:

Նախորդ 3 տուրերում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին ու ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկին եւ Սերգեյ Կարյակինին հաղթած Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Հայկական շախմատի առաջատարն ունի 5 միավոր եւ միանձնյա առաջատարն է: 

Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:

Norway Chess-2017, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) 

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) 

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)  

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Արոնյան՝ 5 միավոր, Նակամուրա՝ 4.5, Կրամնիկ, Գիրի՝ 4-ական, Սո՝ 3.5, Կարյակին, Կարուանա, Անանդ՝ 3-ական, Կարլսեն, Վաշյե-Լագրավ՝ 2.5-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում