20:48  ,  27 մայիսի, 2017

«Գանձասար-Կապանը» հաղթեց «Բանանցին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի նախավերջին տուրում «Գանձասար-Կապանը» Երեւանի Հանրապետական ստադիոնում 2:1 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ: Խաղի հաշիվը 21-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանը, որը 12 գոլով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Արտակ Եդիգարյանին («Ալաշկերտ»):

«Գանձասար-Կապանը» 56 միավորով երկրորդ տեղում է: Տուրի վերջին խաղում 58 միավոր ունեցող «Ալաշկերտը» մայիսի 28-ին կընդունի Գյումրիի «Շիրակին» եւ հաղթանակի դեպքում ժամանակից շուտ կդառնա Հայաստանի չեմպիոն:

Հայաստանի առաջնություն, 29-րդ տուր

Մայիսի 27

«Գանձասար-Կապան» - «Բանանց»՝ 2:1

Գեղամ Հարությունյան, 21 (11մ), Վալմերսոն, 62 – Էմիլ Եղիազարյան, 36

Չիրացված 11 մետրանոց՝ Գեղամ Հարությունյան, 70 («Գանձասար-Կապան»)

Հեռացում՝ Աշոտ Կարապետյան, 90+2 («Գանձասար-Կապան»)

«Փյունիկ» - «Արարատ»՝ 2:1

Հովհաննես Հարությունյան, 73, 88 – Գեղամ Թումբարյան, 34

Մայիսի 28

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 17:00-ին

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով