22:12  ,  25 մայիսի, 2017

Squawka. Հենրիխ Մխիթարյանը՝ «գավաթային հանդիպումների արքա»

Squawka-ն առանձնացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ հոլանդական «Այաքսի» մասնակցությամբ Եվրոպայի լիգայի եզրափակիչի գլխավոր իրադարձությունները՝մանչեսթերյան թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին անվանելով «գավաթային հանդիպումների արքա»:

«Եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի գոլից հետո ստիպված էր պահել հաշիվը, քանի որ քիչ բան էր ստացվում: Երկրորդ գոլի դրվագում Խուան Մատան իրացրեց անկյունայինը, Կրիս Սմոլինգը գլխով շեղեց գնդակի ուղղությունը, իսկ Հենրիխ Մխիթարյանը կարողացավ հաղթող դուրս գալ Ջոել Վելթմանի հետ պայքարում եւ մեկ հպումով գրավել դարպասը՝ 2:0:

Դա Մխիթարյանի 6-րդ գոլն էր Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշարում: Հենրիխին առանց վերապահուների կարելի է անվանել «գավաթային հանդիպումների արքա»: Նա ավարտված մրցաշրջանի 12 գավաթային հանդիպումներում խփել է 7 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում»,- գրում է Squawka-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով