16:13  ,  25 մայիսի, 2017

Լիոն. Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Լիոնի մրցաշարի կիսաեզրափակիչ: Ռուսաստանի առաջին ռակետը քառորդ եզրափակիչում երկու սեթում պարտվեց մրցաշարի երկրորդ ռակետ, ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային՝ 0:6, 4:6:

Պայքարը տեւել է 1 ժամ 4 րոպե: Մրցակցի մատուցումների ժամանակ Խաչանովը ոչ մի գեյմում չի հաղթել:

Եզրափակիչի ուղեգրի համար Ցոնգան կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիլաշվիլու հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով