13:11  ,  25 մայիսի, 2017

Ալվարո Մորատան կարիերան կշարունակի «Միլանում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան կվերադառնա Իտալիա եւ կարիերան կշարունակի «Միլանում», հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: Իտալական ակումբը 24-ամյա իսպանացի ֆուտբոլիստի համար կվճարի 60 միլիոն եվրո: Մորատան կստանա տարեկան 7.5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Մորատան 2014-2016 թվականներին հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում»: Ֆուտբոլիստը դժգոհ է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը քիչ խաղային ժամանակ է տրամադրում իրեն՝ ավելի շատ վստահելով ֆրանսիացի Քարիմ Բենզեմային, որի արդյունավետությունն ավելի ցածր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում