10:50  ,  25 մայիսի, 2017

Պոլ Պոգբա. Բոլորն ասում էին, թե անցկացնում ենք անհաջող մրցաշրջան, բայց նվաճեցինք 3 տիտղոս

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ Եվրոպայի լիգայի եզրափակիչում:

«Մենք հաղթեցինք եւ հպարտ ենք: Այժմ մարդիկ ոչինչ չեն կարող ասել մեզ: Բոլորը խոսում էին, թե մենք անցկացնում ենք անհաջող մրցաշրջան, բայց մենք նվաճեցինք երեք տիտղոս՝ Անգլիայի սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի գավաթը: «Այաքսի» դեմ խաղում պետք էր լավ մեկնարկել: Մենք կարողացանք բացել հաշիվը եւ վերահսկել խաղը: Կարծում եմ՝ մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ լավ խաղացին»,- Պոգբայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Պոգբան խփել է առաջին գոլը, հաշիվը կրկնապատկել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով