20:18  +04,  24 մայիսի, 2017

Թենիսի Հայաստանի պատանի չեմպիոնների պարգեւատրությունը (ֆոտոշարք)

Երեւանի «Թենֆորդ» ակումբում ավարտվեց թենիսի պատանիների Հայաստանի բաց առաջնություն - Սլավիկ Հայրապետյանի հուշամրցաշարը:

Բաց առաջնությունն անցկացվում է  8, 10, 12, 14 եւ 16 տարիքային խմբերի միջեւ, որին մասնակցում էր 50 թենիսիստ Երեւանի «Թենֆորդ», «Incourt» եւ «Արարատ» ակումբներից, եւս 2 թենիսիստ Գյումրիից:

16 տարեկանների պատանիների Հայաստանի չեմպիոն է դարձել Էրիկ Բաբայանը, փոխչեմպիոն՝ Դավիթ Չոբանյանը, երրորդ տեղ՝ Արամ Մադաթյանը: Աղջիկների պայքարում հաղթող է հռչակվել Էվելինա Մարտիրոսյանը, փոխչեմպիոն՝ Միլենա Մալխասյանը, երրորդ տեղ՝ Ալլա Անտոնյանը:

14 տարեկանների տղաների պայքարում առաջին տեղ գրավեց Նադիր Սարգսյանը, երկրորդ տեղ՝ Ռոբերտ Եդիգարյան, երրորդ՝ Դավիթ Չոբանյան: Աղջիկների պայքարում առաջին եռյակում են՝ Էվելինա Մարտիրոսյան, Ալլա Անտոնյան, Անահիտ Մկրտչյան:

12 տարեկանների տարիքայում խմբում տղաների պայքարում հաղթողներն են՝ Ավետիք Ղազարյան, Էրիկ Տիրավթյան, Ռաֆֆի Գրիգորյանը, աղջիկների պայքարում՝ Անահիտ Մկրտչյանը, Մարիամ Ղազարյանը, Գայանե Մարիտրոսյանը:

10 տարեկանների մեջ հաղթողներ ճանաչվեցին Ավետիք Ղազարյանը, Էրիկ Տիրավթյանը, Սպարտակ Գալստյանը, աղջիկների մեջ Մարիա Մարիտրոսյանը, Էմմա Վարդանյանն ու Տաթեւ Բաբուրյան:

Ամենափոքրերի՝ մինչեւ 8 տարեկանների պայքարում ուժեղ էին Ռազմիկ Եփրեմյանը, Ալբերտ Ազնավուրյանը եւ Խաչատուր Ավետիսյան: Աղջիկներից առաջին երեք տեղերում են Լիլիթ Անտոնյանը, Անժելա Հովհաննիսյանն ու Սոֆի Բաբուրյանը:

Պատանիների Հայաստանի բաց առաջնության հաղթողները լրացրեցին իրենց վարկանիշները՝ չեմպիոնները 55 միավորով, փոխչեմպիոնները՝ 35, երրորդ մրցանակակիրները 25-ակական միավորներով: Մյուս պատանի թենիսիստները անկախ արդյունքներից, զուտ մասնակցության համար հայաստանյան միավորներին ավելացրեցին 10-ական միավորով:

Պատանիների Հայաստանի բաց առաջնության հաղթողներին պարգեւատրեցին Երեւանի «Թենֆորդ» թենիսի ակումբի մարզչական շտաբը: Հայաստանի թենիսի ֆեդերացիայից որեւէ  մեկը ներկա չէր, թեեւ պատանիների Հայաստանի բաց առաջնություն - Սլավիկ Հայրապետյանի հուշամրցաշարը պաշտոնական է եւ ընդգրկված է ֆեդերացիայի օրացուցային պլանում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով